News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, մասնակցել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Asa Garment ընկերության ֆաբրիկայի բացմանը։ 

Ընկերության բացման արարողությանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ներկա էր նաև Սամվել Ալեքսանյանը։ 

Ավագ Ավանեսյանը հանդես եկավ ելույթով և նշեց, որ ըստ վերլուծության՝ տեքստիլի ճյուղը պոտենցիալ ունի մոտակա 10 տարիներին արտահանման ծավալները հասցնել 1 միլիարդ դոլարի, և այդպիսի ծրագրերը կնպաստեն այս կանխատեսման իրագործմանը։ 

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հագուստի արտադրության այս արտադրամասերը կապահովեն շուրջ 3 հազար աշխատատեղ:

Նշենք, որ գործարանում լրագրողներից մեկը ֆիքսել է «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայտնի գրությամբ պաստառ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա պետք է լինի յուրաքանչյուր հային առաջ մղող կարգախոսը և իր ֆեյսբուքյան էջում կոչ արել միանալ ֆլեշմոբին։ Ֆլեշմոբի իմաստն այն էր, որ մարդիկ թղթին գրեն` «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է», լուսանկարեն ու տեղադրեն իրենց ֆեյսբուքյան էջում։ 
Իսկ այս գրությամբ պաստառների տարածման համար Կառավարության նիստում ընդունվել էր որոշում վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ:

Լուսանկարը՝ Սևակ Վարդումյանի ֆեյսբուքյան էջից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ