News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի դիմաց այսօր՝  նոյեմբերի 1-ին, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ կազմակերպված ակցիան ավարտվեց:

Ակցիային մասնակիցները ակցիան ավարտեցին խորհրդանշանական կապույտ ծուխ բաց թողելով։ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը հայտարարեց․ «Մենք այստեղից երկնագույն ծուխ կբարձրացնենք, որպեսզի մեր եվրոպացի հյուրերը ավելի պարզ պատկերացնեն, թե ինչը մենք չենք հավանում, և թե ինչը մեր դուրը չի գալիս։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել պատգամավորների և Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումը՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ: Քննարկումը փակ էր:  Հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրեվիոյի նախագահ Մարսելին Նաուդին:

Միաժամանակ ԱԺ բակում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա էր իրականացնում «Կամք» շարժումը, որից հետո տեղի է ունեցել երթ Երեւանի փողոցներով: ԵԽ գրասենյակի դիմաց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիային միացան Նարեկ Մալյանի գլխավորած «ՎԵՏՕ» նախաձեռնությունը եւ ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ