News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ` արդեն խոսել եմ BBC-ի հարցազրույցի մասին, որևէ ավելացնելու բան չունեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ինձ քննադատում են և կան տարբեր մոտեցումներ, տարբեր մեկնաբանություններ։ Ես ուրախ եմ, որ այդ հարցազրույցը եղել է՝ հաշվի առնելով հեղինակությունը, ծանրությունը և գիտեք՝ այդ տիպի հարցազրույցի կշիռը, նշանակությունը: Ես միտված ու գիտակցված եմ գնացել դրան, քանի որ դա լավագույն առիթն էր ներգրավվելու երկխոսության մեջ: Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, կարելի է ներգրավվել դրանում և ասել, թե ինչու այս ստորակետը այն ստորակետից հետո չդրվեց։ Բայց կասեմ նաև, որ ուրախ եմ, որ այդ հաղորդումը Հայաստանում ստացավ բավականին լայն ճանաչում, հուսով եմ, որ կշարունակեն դիտել մեր հայրենակիցները․․․»,- նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին BBC-ի HardTalk հաղորդաշարին Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցից հետո վերջինս բուռն քննադատության է արժանացել: Մասնավորապես, քննադատները ՀՀ արտգործնախարարին մեղադրում էին հաղորդավարի հակահայկական ձևակերպումներին համարժեք չարձագանքելու համար։ 

Հայաստանը հետապնդում է զարգացման օրակարգ, եւ չի կարող դուրս թողնել Արցախի ժողովրդին. ԱԳ նախարար

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ