News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2020-ին ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք դրամաշնորհների ծավալը ոչ միայն չի նվազել, այլ նաեւ աճել է 2 անգամ: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ ռազմավարությունը պետք է աստիճանաբար փոխվի, եւ Հայաստանը դրամաշնորհներ ստացող երկրից պետք է վերածվի երրորդ երկրներին ֆինանսական աջակցություն տրամադրող երկրի:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք մեր պոտենցիալի մեծացման ուղղությամբ»,- ընդգծեց Ջանջուղազյանը:

Հիշեցնենք, որ  ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնել 2020-ին Հայաստանին 78,8 մլրդ դրամի դրամաշնորհներ եւ ֆինանսական օգնություն տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ