News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խնայողությունների համաշխարհային օրվա ուղերձը ոչ միայն գումար խնայելն է՝ ապագայի հետ կապված ծրագրերն իրականացնելու համար, այլև խնայողությունը բառի լայն իմաստով՝ ժամանակի, ուժերի, ռեսուրսների:

Հոկտեմբերի 31-ին Հայբիզնեսբանկը մասնակցեց Հայաստանի բանկերի միությունում՝ Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցած «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցանակաբաշխությանը: Նախապես հայտարարված «Ապագայի բանկն՝ իմ պատկերացմամբ» խորագրով դպրոցականների շարադրությունների և տեսահոլովակների, ինչպես նաև «Բիզնես-պլանի կազմում» թեմայով ուսանողական մրցույթների մասնակիցների աշխատանքներն ուսումնասիրել և ամփոոփել էր գնահատող հանձնաժողովը, որը կազմված էր Հայաստանի բանկերի միության, առևտրային բանկերի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ներկայացուցիչներից:

Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց օրվան ընդառաջ՝ հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները: Հայաստանի բանկերի միության կողմից մրցանակներ հանձնվեցին մրցույթի հաղթողներին:

Հայբիզնեսբանկի անհատական մրցանակին արժանացան երկու ուսանող: ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հրաչյա Զաքարյանի աշխատանքը տարբեր գործառույթներ իրականացնող միկրոսխեմաների, ինչպես նաև տարբեր փոքր սարքավորումների տեղական արտադրության և սպառման վերաբերյալ էր, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Խաչատրյանի Բիզնես պլանը՝ լաստիկային հյուսվածքով պաստառների արտադրության:

Միջոցառման շրջանկներում ինֆոգրաֆիկ աշխատանքների՝ «Խնայում եմ հանուն…» թեմայով մրցույթի հաղթողին մրցանակ շնորհեց նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը:

Հայաստանում Խնայողությունների միջազգային օրը նշվում է արդեն յոթերորդ տարին: Մեր երկրի բնակչության համար խնայողությունների պահպանման կայուն միջոց են համարվում բանկային ավանդները:

Հայբիզնեսբանկն այսօր հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը և հատկանշական է, որ ավանդային պորտֆելի ծավալով շուկայում զբաղեցնում է առաջին տեղը: Խնայում ենք ինչպես հանուն նոր սերնդի, այնպես էլ հանուն մեր մոլորակի ապագայի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ