News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Wikileaks-ի հիմնադրի՝ Ջուլիան Ասանժի առողջական վիճակը սպառնալիքի տակ է, Մեծ Բրիտանիայի կառավարությունը նրան պատժում է իրեն անհարմար տեղեկատվության հրապարակման համար, ասվում է ՄԱԿ կտտանքների գծով հատուկ զեկուցող Նիլս Մելցերի հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Իմ տեսակետից, այս գործը երբեք չի վերաբերել Ասանժի մեղավորությանը կամ անմեղությանը, դա միջոց է՝ ստիպելու նրան վճարել իշխանությունների լուրջ խախտումների համար, այդ թվում ենթադրյալ ռազմական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեպքերի։ Քանի դեռ Մեծ Բրիտանիան շտապ չի փոխել իր ուղեգիծը եւ չի թեթեւացրել նրա անմարդկային դրությունը՝ Ասանժի կյանքը շուտով սպառնալիքի տակ կհայտնվի կամայականության եւ նրա հանդեպ չարաշահումների շարունակման պատճառով»,- ասել է նա։

Մելցերը հիշեցրել է, որ բժիշկների հետ միասին դեռեւս մայիսին այցելել է Ասանժին բրիտանական բանտում, որտեղ գրանցել է, որ նրա առողջական վիճակը վատացել է։ Դրանից հետո հատուկ զեկուցողը դիմել է երկրի իշխանություններին, բայց պաշտոնական Լոնդոնը ոչ մի գործողություն չի ձեռնարկել Ասանժի պահման պայմանները լավացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ հետաքննություն չի իրականացրել հոգեբանական կտտանքների կասկածների առումով։

Հատուկ զեկուցողը նորից Մեծ Բրիտանիային կոչ է արել չարտահանձնել Ասանժին ԱՄՆ եւ որքան հնարավոր է շտապ բաց թողնել նրան, որպեսզի Wikileaks-ի հիմնադիրը կարողանա սկսել լիարժեք բուժումը։

Ասանժը, որին Շվեդիայում 2010 թվականին մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Լոնդոնի Էկվադորի դեսպանությունում՝ զգուշանալով արտահանձնումից սկանդինավյան երկիր։ 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան կալանավորեցին ԱՄՆ հարցապնդմամբ։ Դատարանը Լոնդոնում նրան մեղավոր ճանաչեց գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու մեջ եւ դատապարտեց 11 ամսվա բանտարկության։ Արտահանձնման գործի լսումները սկսվել են մայիսի 2-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ