News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիայի հայերի հայրենասիրության հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ եւ այդ առումով բոլոր կասկածները ցրվել են: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ նշելով, որ Սիրիայի հայերը ինտեգրվել են, սակայն չեն ձուլվել հասարակության մեջ, հաղորդում է ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը:

Ասադի խոսքով՝ հայերը վերջում են միացել սիրիական հանրությանը եւ առավելապես ունեն հայրենասիրական տրամադրվածություն:

«Հայրենասիրության մասին հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ եւ այդ առնչությամբ բոլոր կասկածները ցրված են: Միեւնույն ժամանակ Սիրիայի քաղաքացիների այդ խումբն ունի իր կազմակերպությունները, իր եկեղեցիները եւ, ինչն ավելի կարեւոր է, իր դպրոցները: Եթե դուք այցելում եք որեւէ հայկական տոնախմբություն՝ հարսանիք կամ որեւէ այլ միջոցառում, ես ունեմ հայ ընկերներ, եւ ես այցելել եմ այդպիսի միջոցառումները, նրանք այդ ժամանակ երգում են իրենց ավանդական երգերը, սակայն հետո նրանք երգում են ազգային երգեր»,-ասել է Ասադը:

Նրա կարծիքով՝ չկա ազատության ավելի մեծ ձեւ, քան դա է: Եւ հայերը ձուլվել են սիրիական հասարակությունում շատ ավելի պակաս, քան ուրիշ համայնքների ներկայացուցիչները: «Նրանք ինտեգրվել են, սակայն չեն ձուլվել սիրիական հասարակության մեջ, պահպանել են իրենց ինքնությունը»:

Նախագահի կարծիքով՝ դրանից ելնելով՝ իշխանությունները պետք է գործեն հայերի հետ մի մոտեցմամբ, քրդերի հետ՝ մեկ ուրիշ: Իսկ պատճառն այն է, նրա խոսքով, որ վերջիններիս շրջանում կան սեպարատիստական տրամադրություններ: Կան անգամ աշխարհագրական քարտեզներ, որոնք ներկայացնում են Սիրիական Քրդստանը որպես ընդհանուր Քրդստանի մաս: «Մենք իրավունք ունենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, եւ խուսափել սեպարատիստական դատողություններից: Մենք խնդիր չունենք այսպես կոչված «սիրիական բազմազանության» հետ: Հակառակը, այն հարուստ է եւ գեղեցիկ: Սակայն հարստությունն ու բազմազանությունը մի բան է, իսկ առանձնացումն ու երկրի մասնատումը՝ բոլորովին այլ, լրիվ հակառակ պատկեր է: Եւ հենց դա է խնդիրը»,-նշել է Ասադը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ