News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

BMW M մարդատար ավտոմեքենաները դեռեւս կպահպանեն իրենց ավանդական ուժային սարքերը, սակայն քրոսովերների անցումը հիբրիդային քարշուժի անխուսափելի կլինի, գրում է Motor-ը:

BMW M-ի ղեկավար Մարկուս Ֆլաշը CarAdvice պարբերականին հայտնել է, որ BMW մարդատար մոդելներին՝ М2-ից մինչեւ М8, հիբրիդացում դեռեւս չի սպառնում, քանի որ բենզինային շարժիչները լավ են լուծում առաջադրված խնդիրները: Իսկ ավելի խոշոր եւ ծանր բավարական Х5 М եւ Х6 М քրոսովերների դեպքում, որոնց զանգվածը հասնում է գրեթե 2,5 տոննայի, իրավիճակն այլ է. ավանդական ուժային սարքերն իմաստ ունի համալրել էլեկտրաշարժիչներով՝ լավագույն դինամիկայի համար:

BMW M-ի ղեկավարը նշել է, որ «թեժ» քրոսովերների հիբրիդացումը ծրագրվում է ոչ թե ժամանակակից միտումներին համապատասխանելու նպատակով, այլ այն պատճառով, որ դա BMW M-ին թույլ կտա էլ ավելի տպավորիչ դինամիկ բնութագրերի հասնել վառելիքի ծախսի միաժամանակյա նվազեցմամբ: Ընդ որում, նա չի հերքել հավանականությունը, որ ավելի պահպանողական երկրպագուներ կարող են բացասաբար վերաբերվել փոփոխություններին՝ համարելով, որ հիբրիդները չեն համապատասխանում բավարական M-երի իմիջին: Բարեբախտաբար, Ֆլաշի խոսքով, այդպես են կարծում ոչ բոլոր հաճախորդները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ