News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիաշվեյցարացի երգչուհի եւ դերասանուհի Մարի Լաֆորեն 80 տարեկանում մահացել է Շվեյցարիայի Ժենոլյե քաղաքում, հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը:

«Մարի Լաֆորեն մահացել է շաբաթ Ժենոլյեում: Այդ մասին հենց նոր ինձ հայտնեց նրա դուստրը»,- ասել է երգչուհու դստեր մամուլի քարտուղար Դոմինիկա Սեգալը: «Մարիան այսօր մեզնից հեռացավ, նրան կկարոտենք»,- նշել է երգչուհու երկրպագուներից մեկը Facebook-ի նրան նվիրված էջում: Մահվան պատճառերը պարզվում են:

Մարի Լաֆորեն (իսկական անունն է՝ Մայտենա Մարի Բրիժիտ Դումենակ) ծնվել է 1939 թվականին Սուլակ սյուր Մեր քաղաքում (Ժիրոնդա դեպարտամենտ, երկրի արեւմուտքում): Մեծ բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 19 տարեկանում ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի «Աստղի ծնունդը» մրցույթում: 23 տարեկանում հանրաճանաչ է դարձել էստրադայում: 1978 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա եւ ստացել շվեյցարական քաղաքացիություն:

Մեծ հանրաճանաչություն են ձեռք բերել Լաֆորեի երգերից Manchester et Liverpool-ը («Մանչեսթեր եւ Լիվերպուլ»), Mon amour, mon ami-ն («Իմ սեր, իմ ընկեր»), La tendress-ը («Քնքշություն») եւ այլն: Դրանից բացի, Լաֆորեն խաղացել է մի քանի տասնյակ ֆիլմերում եւ սերիալներում, որոնց թվում են՝ «Վառ արեւի տակ» (Plein soleil, ռեժիսոր՝ Ռենե Կլեման, 1960), «Ավանտյուրստները» (Les morfalous, ռեժիսոր՝ Անրի Վերնոյ, 1984), «Ծովահրեշ-3» սերիալ (La piovra - 3, ռեժիսոր՝ Լուիջի Պերելի, 1987): Նկարահանման հրապարակում դերասանուհու գործընկերներն են եղել նաեւ Ալեն Դելոնը եւ Ժան Պոլ Բելմոնդոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Ջիգարխանյանին կրկին հիվանդանոց են տեղափոխել
«Արմեն Բորիսովիչը վերակենդանացման բաժնում չէ: Նա ամեն 2-3 ամիսը մեկ հետազոտվում է...
Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող մոդելյոր Պատրիկ Լուի Վիտոնը
Ֆրանսիական Louis Vuitton մոդայի տունը հիմնադրվել է 1854 թվականին․․․
Թուրքիայում վաճառքի է հանվել Հայոց պատրիարքի ծառայողական նախկին մեքենան (ֆոտո)
Cadillac մակնիշի շքեղ մեքենան...
Կատրին Դենյովը նկարահանումների ժամանակ ինսուլտ է տարել
Դենյովը հոսպիտալացվել էր Փարիզում, սակայն ընտանիքը չի ասել հաստատության անվանումը․․․
Մահացել է դերասան Բրայան Տարանտինան, որը խաղացել է «Դոննի Բրասկո» դրամայում
Տեղ հասած ոստիկանները եւ բժիշկները դիակի կողքին սպիտակ փոշի են հայտնաբերել...
Queen խմբի կիթառահարը հրապարակել է տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի եւ աստղագնաց Նիլ Արմսթրոնգի հազվագյուտ լուսանկարը
Ալեքսեյ Լեոնովն առաջին մարդն էր, որը մեկնել էր տիեզերք, եւ նա առաջինը կլիներ նաեւ Լուսնի վրա, եթե ռուսները չկորցնեին իմպուլսը տիեզերական մրցավազքում…
Ֆոտոռեպորտաժներ