Երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է RT-ը:
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,61%-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 55,86 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով, նվազել են 0,53%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,36 դոլարի: