News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մի բան իմացեք հաստատ, որեւէ իրավական խախտում չի կարող լինել, բացառում եմ դա. մնացածը, թող ստուգեն, տեսնենք ինչ կլինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով ԱԻՆ-ում Պետական վերահսկողական ծառայության կողմից ընթացող ստուգումներին: Նախարարը նշեց, որ ինքն է վարչապետին խնդրել, որ այդ ստուգումները լինեն:

«Աշխատանքից մարդկանց ենք ազատել կամ մարդու, որը բողոքել է, թե իբրեւ ԱԻՆ-ում տարբեր ուղղություններով խախտումներ կան, այդ պատճառով էլ խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրություններ կատարի: Խոսքը Փրկարար ծառայության տնօրենի մասին է»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարարը:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ԱԻՆ-ում դժգոհությունների պատճառ է դարձել, որ ինքն իր յուրայիներին է աշխատանքի ընդունում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ արդեն ասել է, որ այդ կառույցում բարեկամ աշխատող չունի եւ որեւէ մեկին աշխատանքի չի ընդունել: Փոխարենը՝ աշխատանքի է ընդունել ծանոթների, որոնց ճանաչել է, եւ որոնք ԱԻՆ-ում լուրջ փոփոխություններ են կատարել:

«Ասում էին, որ փոխնախարարը քրոջս տղան է, բայց հետո պարզեցին, որ քրոջս տղան չէ: Աշխատանքից ազատվել է ինը հոգի, որոնք ստորագրել են այն փաստաթղթի տակ, 6500  հոգանոց կոլեկտիվում այդքան են ստորագրել, որ իբրեւ կան խախտումներ: Կարծում եմ՝ նրանց մոտ ինքնապաշտպանական բնազդն է խոսել, քանի որ այդ ստորագրողները գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններ են լինելու, եւ նրանք կամ պետք է դուրս գային, կամ նրանց հետ մի բան պետք է լիներ, եւ նրանք նախապես նման բան են արել»,- շեշտեց Ցոլակյանը:

Հարցին, թե սպասե՞նք լուրջ չարաշահումների բացահայտման, նա ժպիտով արձագանքեց. «Սպասեք, շատ սպասեք»:

Ինչ վերաբերում է իր աշխատանքի վերաբերյալ ԱԻՆ համակարգում եղած բողոքներին, որոնք նաեւ հասել են վարչապետի աշխատակազմ, նա նշեց. «Խնդիրը վերաբերում է ծանոթներին, բարեկամներին աշխատանքի ընդունելուն, իբր մրցույթները սխալ անելուն: Ես չեմ ընդունում դրանք եւ ասում եմ, որ սուտ է: Մի քանի օրից կավարտվեն ստուգումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ