News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Փրկարար ծառայության ղեկավարը աշխատանքի մեջ թերացել է. նրա ազատման մի քանի պատճառներ են եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատել է Արտակ Նահապետյանին:

«Ամառվա լուրջ հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, տեղում չի եղել, Հայաստանում չի եղել: Ուրիշ բաներ էլ են եղել, որոնց մանրամասները չեմ կարող ասել, թե ինչ խոսակցություն է եղել մեր մեջ, ամբիցիաներ եւ այլն»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը, և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Տպել
Ամենաշատ