News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ պաշշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը որեւէ խնդիր չի տեսնում, եթե իրեն հրավիրեն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողով: «Իհարկե, որեւէ խնդիր չկա»,-այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա՝ տեղեկացնելով, որ դեռեւս իրեն չեն հրավիրել այդ հանձնաժողով:

Հարցին, թե կարո՞ղ է այդ հանձնաժողովի կողմից անսպասելի բացահայտումներ լինեն, նախարարը պատասխանեց. «Ես չէի ուզենա որեւէ գնահատական տալ՝ անսպասելի կլինի, թե սպասելի, բայց այն, որ ՊՆ համակարգում պարզ է՝ ինչ է կատարվել, ինչպես է կատարվել, դա պարզ է: Ես ընդհանրապես մի հատ այդպիսի հանձնաժողով մյուս կողմում լինի, ոչ միայն այստեղ»: Նա հստակեցրեց, որ խոսքը Ադրբեջանում նման հանձնաժողովի մասին է:

«Բոլոր ասեկոսեներն ու բանսարկությունները, որոնք կան հասարակության մեջ ապրիլյան գործողությունների հետ կապված, դրանք կփարատվեն»,-ընդգծեց Տոնոյանը:

Հարցին, թե նախորդ իշխանության ժամանակ ապրիլյան պատերազմի հետ կապված չարաշահումներ, խնդիրներ եղե՞լ են, որ այս հանձնաժողովը պետք է վեր հանի, Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ հանձնաժողովն ինչ կպարզի, ինչ կկատարվի: Արդյունքը ես ակնկալում եմ դրական, որը ավարտ կտա բոլոր այդ խոսակցություններին»:

Դիտարկմանը, թե այսինքն ՊՆ-ի համար ամեն ինչ պարզ է, մնում է հանրության համա՞ր պարզ լինի,  նա դրական պատասխան տվեց. «Կարելի է այդպես գնահատել: Ինձ համար պարզ է, որ դրանք եղել են դավադիր գործողություններ հակառակորդի կողմից: Հայկական կողմից եղել են բազմաթիվ թերացումներ, որոնք վերլուծվել են, եւ մենք դրանց վերաբերյալ քաջատեղյակ ենք»:

Նախարարը տեղեկացրեց, որ եղել են եւ կան ներգերատեսչական խնդիրներ, որոնք լուծվում են. «Եվ կան դրանց հանրայնացման հարցեր: Ներգերատեսչական խնդիրները լուծվում են ծառայողական քննությունների, հույժ գաղտնի գործընթացների եւ վերլուծությունների միջակայքում: Հանրայնացման խնդիր դրված չի եղել: Այսօր հանրայնացվում է եւ կարծում եմ՝ դա օգտակար է լինելու»:

Հարցին, թե կարո՞ղ է ձեր պաշտոնանկության հարցն էլ առաջանա, նա արձագանքեց. «Ես պաշտպանության նախարարի առաջին տեղակալն եմ եղել եւ եթե իմ գործունեության մեջ որեւիցե խնդիր է առաջանալու, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինի, ես խնդիր չեմ տեսնում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ