News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք հատուկ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ, բայց, պետք է ուշադիր լինել եւ համեմատական անցկացնել  այլ կազմակերպությունների հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:

«Ամենաազդեցիկը ՆԱՏՕ-ն է, եւ, եթե նայում ենք, թե ինչ խնդիրներ կան այնտեղ եւ այստեղ՝ ՀԱՊԿ-ում, կարելի է ասել՝ մոտավորապես նույն կարգի խնդիրներ են: Վերջին անգամ Մակրոնը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում: Այո՛, ՀԱՊԿ-ում էլ կան խնդիրներ, բայց պետք է գիտակցենք, որ սպառնալիքները տարբեր պետությունների համար տարբեր են»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, ՀԱՊԿ-ն տարածաշրջանում կայունացնող գործոն է:

Ըստ նրա՝ ՀԱՊԿ ասելով, ՀՀ-ի դեպքում՝ հասկանում ենք ռուսական բազան Գյումրիում, հայկական բանակը եւ Ռուսաստանի այլ ուժերը, որոնք գործում են այս տարածաշրջանում:

Դիտարկման, որ ՀԱՊԿ անդամներն Ադրբեջանին զենք են վաճառում՝ Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, որ դա իրապես խնդիր է. «Սա լուրջ խնդիր է, որովհետեւ այստեղ մի բան կա. երբ խոսում ենք ՀԱՊԿ-ից, պետք է հասկանանք, որ սրա հիմքում դրված է մի օրենք՝ սպառնալիքը մեր պետության համար, դա սպառնալիք է բոլոր պետությունների համար: Ըստ այդմ՝ այդ պետությունները չպետք է գործեն եւ անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որեւէ պետության անվտանգության դեմ:

Զենք վաճառելը գործում է այդ տրամաբանության մեջ, բայց այստեղ պետք է հաշվի առնել. Մի պարագայում այն ապահովում է բալանսը, մյուս պարագայում՝ խախտում: Այնպես որ՝ կան նման խնդիրներ, եւ սրա մասին պետք է խոսվի եւ լուծում գտնվի»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այո, ես հայտարարում եմ, որ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը, ամենանեղ պահին մեզ թողել է եւ դա փաստ է. Ալեն Սիմոնյան
Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ…
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նա հայտնել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնումը տեսանելի ապագայում
Նման հնարավորությունը բացառված չէ...
Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը վերատպել է...
Ամենաշատ