News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 1-3-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, աշխատանքային այցով Թեհրանում էր՝ ԻԻՀ գործընկերներին հանդիպելու և իրանական էներգետիկայի 19-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿԵ մամուլի ծառայությունից։

Նոյեմբերի 2-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են էներգետիկ ոլորտում հայ-իրանական օրակարգի մի շարք կարևոր հարցեր։

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախարար Սուրեն Պապիկյանին հրավերն ընդունելու համար՝ Ռ․ Արդաքանեանը նշել է, որ նախարարի մասնակցությունը իրանական էներգետիկայի ցուցահանդեսին և այցի ընթացքում նախատեսվող հանդիպումները հիանալի առիթ են հանդիսանում՝ բանակցելու ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասների շուրջ և քննարկելու դրանց ուղղությամբ գործնական քայլերի հաջորդականությունը։

Նախարար Պապիկյանը իր և պատվիրակության անունից երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ բարեկամության և փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-իրանական համագործակցությունը Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի Երևան կատարած այցից, ինչպես նաև ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո ռազմավարական նոր ուղղություններ բացահայտելու հայտ է ներկայացնում։

Խոսելով էներգետիկ ցուցահանդեսից իր տպավորությունների մասին՝ նախարարը բարձր է գնահատել էլեկտրաէներգետիկ արտադրության մեջ նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների կիրառման իրանական ձեռքբերումները և հույս հայտնել, որ առաջիկայում Հայաստանը ևս հնարավորություն կունենա մասնակցել նմանատիպ ցուցահանդեսների:

Ի թիվս օրակարգային հարցերի կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան 400կվտ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ընթացիկ տեմպերին, որի շինարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին։

«Էներգետիկ բնագավառում հայ-իրանական համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է արձանագրել, որին զուգընթաց ընդլայնվել է նաև առաջիկա համատեղ անելիքների օրակարգը։ Մենք շարունակում ենք մեր հարաբերություններում առաջնորդվել փոխշահավետ համագործակցության սկզբունքով»,- նշել է Սուրեն Պապիկյանը: Նախարարը խոսել է նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացիկ փուլի և էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկայի ձևավորման հեռանկարների մասին՝ հատկապես ընդգծելով Հայաստանի՝ որպես էներգետիկի միջանցքի տարանցիկ դերակատարությունը ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի և Իրանի էներգահամակարգերի միջև։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցման, ներդրումների մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ։

Նոյեմբերի 3-ին Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի և ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ։

Զանգանեի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման ծրագրի հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ճանապարհաշինության համար անհրաժեշտ շինանյութի՝ նավթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմանների շուրջ։ Սուրեն Պապիկյանը Զանգանեին է ներկայացրել առկա փոխգործակցությունն ընդլայնելուն ուղղված հայկական կողմի տեսլականն ու առաջարկները։

Ճանապարհատրանսպորտային ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկվել Ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ, որոնք մասնավորապես վերաբերել են դեպի հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցմանը, սահմանային հատվածներում ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնմանն ու ամրացմանը, ինչպես նաև բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանը: Նշված հարցերը առավել մանրամասնեցնելու նպատակով Էսլամիի ու Պապիկյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ենթակառուցվածքային համատեղ հայ-իրանական հանձնաժողով:

Հանդիպումների ընթացքում վերհանված խնդիրները կարգավորելու և մատնանշված ոլորտներում գործնական քայլեր իրականացնելու նպատակով ձեռք են բերվել մի շարք հեռանկարային պայմանավորվածություններ։ Երկկուստեք կարևոր շեշտադրումներ են արվել Հայաստանի և Իրանի տարացման հնարավորությունները ընդլայնելու և առևտրաշրջանառության առկա մակարդակը բարձրացնելու վերաբերյալ: Կարևորվել է Հյուսիս-հարավ միջանցքի ճանապարհատրանսպորտային և էներգետիկ բաղադրիչների իրականացումը։

«Հայաստանը կարող է կամուրջի դեր խաղալ Իրանի համար դեպի Վրաստան և ԵԱՏՄ շուկա՝ իր աշխարհագրական դիրքով ապահովելով ամենակարճ և հուսալի ուղին ԵԱՏՄ-Իրան առևտրի գոտու մասին համաձայնագրով նախատեսվող մաքսային արտոնություններից օգտվելու համար։ Իրանը, իր հերթին, վստահելի գործընկերոջ կարգավիճակով Հայաստանի համար կարող է նոր առևտրատնտեսական հնարավորությունների պատուհան բացել դեպի Իրաք և Մերձավոր Արևելքի մյուս երկրներ»,-նկատել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանը հայ-իրանական նոր որակի հարաբերություններն ու առկա համագործակցությունն ամրապնդելու ու խորացնելու նպատակով գործընկերներին փոխադարձ այցով հրավիրել է Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ