News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լիտվայի հետ սահմանին գտնվող ամերիկյան տանկերին պետք է ասիմետրիկ արձագանքել։ Այս մասին «ՀԱՊԿ դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» կլոր սեղանի ընթացքում նոյեմբերի 4-ին ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը։

«Հասկանալի է, որ տանկերը եւ զրահամեքենաները Լիտվայի հետ սահմանին հայտնվել են ոչ նրա համար, որ անտառում հետազոտություններ կատարեն, եւ նրանց նպատակը շատ հասկանալի է»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ՀԱՊԿ-ը կարող է ապահովել անվտանգության համալիր հարցերի լուծումը, այդ թվում սպառնալիքներին օպերատիվ արձագանքումը։

Դեսպանը նշեց, որ  կազմակերպությունը դասական ռազմաքաղաքական դաշինքից վերածվել է բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային կառույցի, եւ Բելառուսը հանդես է գալիս կազմակերպության հետագա ամրապնդման օգտին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լիտվայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր Բելառուսի հետ սահմանին ԱՄՆ բանակի տանկային գումարտակի տեղակայման մասին, դրանում կան 30 «Աբրամս» տանկեր, հետեւակի 25 «Բրեդլի» մարտական մեքենաներ եւ այլ տեխնիկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ