News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 6-ին կմեկնեմ Մոսկվա, որտեղ կհանդիպեմ «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենի հետ, կքննարկենք «Հարավկովկասյան երկաթուղիներում» նոր ներդրումների հարցը: Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հարցին, որը հետաքրքրվեց Հայաստանում, մասնավորապես Ալավերդիում երկաթգծի իրավիճակի մասին:

Նրա խոսքով՝ այս պահին կոնցեսիոն համաձայնագիր է ստորագրվել, որը նախատեսում է մինչեւ 2038 թվականը 57 մլրդ-ի չափով ներդրումներ:

Սակայն նախարարը նշեց, որ իրենք ցանկանում են արագացնել մեծացնել ներդրումները, քանի որ չեն կարող երկար սպասել:

«Մի բան է 57 մլրդն օգտագործել 2038 թվականին, մի բան է՝ առաջիկա տարիներին: Նախատեսում ենք 35-37 մլրդ ծախսել մինչ 2038-ը»,- պարզաբանեց Պապիկյանը:

Ինչ վերաբերում է Ալավերդիում երկաթգծի խնդրին, նախարարը հայտնեց, որ իր տեղակալը այցելել է նշված տարածք, ուսումնասիրել խնդիրը, եւ շուտով գրավոր պատասխան կտվրի Թանդիլյանին հուզող խնդրին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ