News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հուսով եմ՝ ՀԱՊԿ-ն դրական կազդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այս մասին նոյեմբերի 4-ին «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ կազմակերպության ռազմական ներուժը չի կիրառվի, իսկ տարածաշրջանում խաղաղության երաշխավոր կդառնա հենց ՀԱՊԿ ֆունկցիոնալությունը, որում իր պատվավոր պատասխանատու գործառույթն ունի Հայաստանը:

Ուրիխանյանը նշեց 2 հիմնական սպառնալիք, որոնք, նրա խոսքով, պետք է մտածելու տեղիք տան: «Կա անտեսանելի սպառնալիք, որն աշխատում է մասնակից երկրների արժեքային համակարգի տարանջատման ուղղությամբ: Տվյալ ուժը, որը դրսեւորվում է նաեւ Հայաստանում, դուր չի գալիս ՀԱՊԿ-ին, կազմակերպությանը դուր չի գալիս այն ուժը, որը տարածաշրջանում ռազմական եւ քաղաքական հավասարակշռություն է ապահովում: Մեր կազմակերպությունը պետք է ակտիվացնի տվյալ ուղղությամբ իր գործունեությունը»,- պարզաբանեց նա:

Ըստ պատգամավորի՝ մեկ այլ սպառնալիք է կիբերհանցագործությունը:

Նշենք, որ ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստան, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես չի համարում․ ԱԳՆ
Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ․․․
ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում անցկացվող խորհրդատվություններին
ծավալման պլանի փաստաթղթերի ճշտման խորհրդատվություններին…
«Լարվածությունն այն աստիճան չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին». Անդրանիկ Քոչարյան
Խնդիրը խաղաղության հասնելն է, խնդիրը զենքի մեջ չէ, զենքի հավասարակշռության հարցը մշտական օրակարգային է...
«Վարդագույն լույսն անջատելու ձևը չգտանք». Արարատ Միրզոյանը որոշել է հետ չմնալ Նիկոլ Փաշինյանից
Սելֆի ՀԱՊԿ գործընկերների հետ...
Ասենք, Ադրբեջանը 5 գյուղի վրա կրակել է. որ դիմենք ՀԱՊԿ-ին, ի՞նչ պետք է անի. պետք է զո՞րք մտցնի Հայաստան.Մարուքյան
Ինչ վերաբերում է ընդհանրապես այդ իրավիճակներում ՀԱՊԿ-ի միջամտությանը, ես չէի ուզենա, որ մենք դիմեինք ՀԱՊԿ-ին, որ մեզ աջակցի...
Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի վաճառքն անհանգստացնում է Ադրբեջանին. Լեոնիդ Կալաշնիկով
Հարցին, թե ինչ միջոցներ է ՀԱՊԿ-ն պատրաստվում ձեռնարկել Բաքվի նկատմամբ՝ կապված Տավուշի մարզի խաղաղ բնակչության վերջերս տեղի ունեցած գնդակոծման հետ, Լեոնիդ Կալաշնիկովը պատասխանեց, որ...
Ֆոտոռեպորտաժներ