«Հայբիզնեսբանկն» ամփոփեց երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անցկացված «Միասին նկարում ենք հուսալի ապագա» ակցիայի արդյունքները, որն անցկացվել է սույն թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ:
Տոնական ակցիայի շրջանակներում բանկում «ՄԱՆԿԻՆ» ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդի տրամադրվել է ընտանեկան ապահովագրական փաթեթ, ինչպես նաև Mastercard վճարային քարտեր:
«Հայբիզնեսբանկի» կողմից տրամադրված նվեր քարտերով ակցիայի ընթացքում առավելագույն ծավալով անկանխիկ գնումներ կատարած ամենաակտիվ ավանդատու-քարտապաններին «Հայբիզնեսբանկը» նվիրեց 100,000 ՀՀ դրամ գումարի չափով Cash-back սերտիֆիկատներ:
«Հայբիզնեսբանկը» պարբերաբար հանդես է գալիս նմանատիպ ակցիաներով՝ իր քարտապաններին բազմազան հնարավորություններ ընձեռելով, ինչպես նաև այլ հաճելի անակնկալներով: