News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանի ելույթը վախեցած մարդու ելույթ էր: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ լրագրողի հարցին տված պատասխանին:

«Կարծում եմ` Սերժ Սարգսյանի ելույթը, այնուամենայնիվ, վախեցած մարդու ելույթ էր, եւ դա բնական եմ համարում, որովհետեւ հասկանալով, որ այն ամենը, ինչ-որ արվել է, կամ թեկուզ ապրիլյան հանձնաժողովը, կամ այն քրեական գործերը, որոնցով իր ընտանիքի անդմաներն են անցնում, մի օր կարող է գալ եւ կպնել… Ես անձամբ ենթադրում եմ, որ մի օր այդպիսի բան լինելու է: Ծիծաղելի էր, որ ասում էր, որ ինքը որոշում փոխող չի, այդ բազմաթիվ որոշումներից դուք տեղյակ եք»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ շատերը քննադատում են տարբեր մեղադրանքների հետ կապված, ասում են` սա անհիմն է, սա թույլ է. «Քաղաքացիներն էլ մեզ մեղադրում են, ասում են` թավշյա մասը վերացրեք, բայց մենք պետք է հասկանանք մի շատ կարեւոր բան, որ դատավարությունը, քրեական գործը իրավապահ մարմինների կողմից պետք է այնպիսին լինի, որ այ ձեր նշած մարդիկ հնարավորություն չունենան սողանցքներ գտնեն եւ խուսափեն իրական պատասխանատվությունից, եթե իրենք մեղավոր են: Դա շատ կարեւոր է, որովհետեւ կարելի է արագ, ափալ-թափալ անել ինչ-որ բան եւ հետո կանգնել փաստի առաջ»:

Սիմոնյանը նշեց, որ ինքը չի մեղադրում իրավապահ մարմիններին, քանի որ ծանրաբեռնված են եւ նույնիսկ քննարկվում է նրանց թիվն ավելացնելու հարցը:

Տպել
Ամենաշատ