News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 4-ին, ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

ՊՆ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, Էրիկ Հարությունյանը 19 տարեկան էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը մտադիր է կրկին Բեյրութ այցելել
«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 13-ից 14-ը
Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 44 բույս…
Երևանում ձերբակալված «օրենքով գող» Ալոն պրոբացիոն ծառայության հսկողության տակ է եղել. մանրամասներ
NEWS.am–ի տեղեկություններով Երևանում երեկ՝ օգոստոսի 13–ին կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերված ...
«ok.ru» կայքով մոլորեցնելով ՀՀ քաղաքացիների՝ խաբեությամբ հափշտակել են բանկային քարտերում առկա գումարներ. ՔԿ
Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր
Ոստիկանները բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր
Ֆինանսների նախարարությունից ձեռք բերելով միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիա, որի տարեկան պետական տուրքը կազմում է 50 հազար դրամ, օրինական գործունեություն....
Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար. Սինանյան
Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ...