News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանում նոյեմբերի 5-ին ընթանում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Նիստին մասնակցում են կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների պատգամավորներ եւ նախագահներ, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների պատվիրակություններ եւ Խորհրդարանական վեհաժողովի հյուրեր։

ՀԱՊԿ ԽՎ տասներկուերորդ լիագումար եւ Խորհրդի նիստերին մասնակցելու համար ժամանել են ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի անդամներ, դիտորդներ եւ հյուրեր, մասնավորապես, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների նախագահներ, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուռլան Նիգմատուլինը, Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Դաստանբեկ Ջումաբեկովը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովը, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում դիտորդներ Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայից՝ փոխնախագահ Ջորջե Միլիչեւիչի գլխավորությամբ, Ռուսաստանի եւ Բելառուսի Խորհրդարանական ժողովից՝ պատասխանատու քարտուղար Սերգեյ Ստրելչենկոյի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հյուրեր՝ Իրանի խորհրդարանի պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության եւ միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Մոհամադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորությամբ։

Բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա գոհունակություն հայտնեց Երեւանում ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստի անցկացման առիթով եւ շնորհակալություն հայտնեց հյուրերին մասնակցության համար։

«Մենք շատ ուրախ ենք Երեւանում բարձրաստիճան այսպիսի հյուրեր ընդունելու հնարավորության համար։ Մեր ընդհանուր նպատակն է խորհրդարանական համագործակցության ամրապնդումը եւ փոխգործակցության ընդլայնումը միջազգային հրատապ խնդիրների հավասարակշռված լուծման համար։ Այստեղ կարեւոր է նաեւ, որ ընդհանուր համախմբված դիրքերի հիման վրա մենք, որպես խորհրդարանական պլատֆորմ, կարողանանք այսուհետ եւս էական ներդրում ունենալ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ կայուն զարգացման ապահովման գործում»,- նշեց Միրզոյանը։

Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին տեղեկացրեց, որ նիստի օրակարգում 13 հարց է։

Նշենք, որ ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ տեղի է ունենում առաջին անգամ։

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի նախագահը հանդես էր եկել ՀԱՊԿ ԽՎ հերթական՝ 12-րդ լիագումար նիստը Երեւանում այս աշնանն անցկացնելու առաջարկությամբ։ Նրա խոսքով՝ նիստի արտագնա ձեւաչափը մի կողմից՝ բարձրացնում է միջխորհրդարանական փոխգործակցության արդյունավետությունը, մյուս կողմից՝ հնարավորություն է ընձեռում խորհրդարաններին ներկայացնել իրենց առաջնահերթությունները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ