News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ-ն մեզ համար կազմակերպություն է, որն ունի ռազմավարական նշանակություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ Սերբիայի խորհրդարանի նախագահը՝ նշելով. «Ուրախ եմ, որ վերջին շրջանում տարբեր ձեւաչափերով հանդիպում ենք մեր սերբ գործընկերներին, այդ թվում Եվրասիական տնտեսական խորհրդի, ՀԱՊԿ-ի»:

«Մենք համարում ենք, որ ՀԱՊԿ-ն կայունության եւ անվտանգության կարեւոր գործոն է մեր տարածաշրջանում եւ մենք կարեւոր նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ-ում մեր համագործակցության բոլոր 3 հարթություններին: Առաջին հերթին դա արտաքին քաղաքականության կոորդինացումն է, դա ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունն է, եւ իհարկե, անվտանգության ոլորտում մեր ընդհանուր մոտեցումն է ընդհանուր սպառնալիքներին:

Սպառնալիքները, ցավոք, նույնպես զարգանում եւ փոխվում են, եւ մենք պետք է համարժեք լինենք դրանց, նաեւ ՀԱՊԿ-ն պետք է համապատասխանի այն ժամանակակից իրողություններին, որոնք առկա են տարածաշրջանում եւ աշխարհում: Ես ուրախ եմ, որ մենք բավական կառուցողական համագործակցում ենք ՀԱՊԿ հետագա զարգացման ուղղությամբ:

Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին, որովհետեւ կարծում ենք, որ շատ կարեւոր է անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումը:

Ես բավարարված եմ, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման հարցում: Մենք պետք է ինչ-ինչ փոփոխություններ կատարենք իրավական, կազմակերպչական փաստաթղթերում, որպեսզի այդ բոլոր իրավիճակները լուծումներ ունենան:  Դա կբարձրացնի մեր կազմակերպության արդյունավետությունը:

Մեր կազմակերպության գլխավոր էությունն այն է, որ մեր արտաքին քաղաքական, ռազմատեխնիկական, ընդհանրապես, բոլոր ուղղություններով հարաբերություններում հաշվի առնվեն բոլոր անդամ երկրների շահերը»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ