News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ անդամ պետությունները մեծ նշանակություն են տալիս ահաբեկչության դրսեւորումների կանխման միջոցներին։ Այս մասին լրագրողներին Երեւանում նոյեմբերի 5-ին ասաց Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը։

Ի պատասխան այն հարցի, թե կարելի է արդյոք Հայաստանի Տավուշի մարզի խաղաղ բնակիչների վերջերս տեղի ունեցած գնդակոծումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից որակել որպես ահաբեկչության դրսեւորում, եւ ինչպես ՀԱՊԿ-ը կարձագանքի դրան, Զատուլինն ասաց, որ այսօրվա նիստում քննարկվել է լարվածության աճի հարցը ղարաբաղյան հակամարտության գոտում։

Նա նշեց, որ եթե Երեւանը անհրաժեշտ է համարում քննարկել Ադրբեջանի կողմից իր տարածքի գնդակոծման խնդիրը ՀԱՊԿ անդամ երկրների նիստերի շրջանակում, ապա նա դրա իրավունքն ունի։

«Բայց ես չեմ լսել, որ պաշտոնական Երեւանն այդ հարցը մտցնի քննարկումների օրակարգ»,- ասել է Պետդումայի պատգամավորը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները միմյանց հանդեպ որոշակի պատասխանատվություն են կրում։

Կոնստանտին Զատուլինն ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանը համարում է իր դաշնակիցը, եւ իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է գործադրել ՀԱՊԿ մեխանիզմը նրա պաշտպանության նպատակով։ «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որն այստեղ գեղեցկության համար չի տեղակայված»,- ամփոփել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ