News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


10 տարի շարունակ հերյուրանք եւ զրպարտանքներ են տեղացել մեր ընտանիքի հասցեին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«4 միլիարդ դոլարի առասպելական ունեցվածքի հետ կապված կար ցուցակ, թե ինչն է պատկանում մեր ընտանիքին, որը իրականությունից կտրված էր։ Իմ մոտ հռետորական հարց է առաջանում, թե ով է պատասխան տալու դրա համար, որ 10 տարի մեր ընտանիքի շուրջ հյուսվել է այդ սուտն ու կեղծիքը»,-նշեց նա։

Լեւոն Քոչարյանի խոսքով՝ իրենք ինչ ունեն, գրանցված է․ «Մենք ոչինչ չենք պահում։ Այն ինչ կա, գրանցված է։ Մենք իշխանության կողմից չենք տեսնում ինչ-որ բան բացահայտելու խնդիր, կա նշանակված մեղավոր եւ ամեն ինչ արվում է նրան վարկաբեկելու համար։ Դա ժամանակին արվում էր որպես թերթի գլխավոր խմբագիր, հիմա ավելի շատ լծակներ ունեն եւ փորձում են նույնը շարունակել։ Մենք չենք բացառում, որ մոգոնվեն նոր քրեական գործ։

Հարցին, եթե 4մլրդ դոլարը չի համապատասխանում իրականությանը, ապա իրենց ունեցվածքը ինչքան է, Լեւոն Քոչարյանը նշեց․  «Ես թիվ չեմ կարող նշել, ինքս էլ թիվ չգիտեմ։ Այն ամենը, որտեղ մենք  ունենք առնչություն, այն ինչ ձեռք ենք բերել, ձեռք ենք բերել միանշանակ օրինական ճանապարհով, ոչ մի ապօրինի բան չի եղել այդ ամենի մեջ։ Այդ ամենը ամեն օր ապացուցվում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ