News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի աջակիցներ, սակայն կա վախի մթնոլորտ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ խնդիր կա մարզերում իրազեկել տեղի ունեցողի մասին․  «Աջակիցներ կան, ես ինքս տանում եմ բազմաթիվ նամակներ տարբեր մարզերից։ Իրենք ուզում են այն տպավորությունը ստեղծել, որ չկան աջակիցներ, կա վախի մթնոլորտ, որը քչանում է, պետք է կոտրել այդ վախի մթնոլորտը, շատ կան մարդիկ, բայց վախ կա, մտածում են իրենք մենակ են, վախենում են հարձակումներից սոցիալական ցանցերում, կան մարդիկ, որոնք աջակցելով կորցրել են աշխատանքից»։

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Արմեն Մինասյանի գումարը ժամանակին չեն վճարել, Վիկտոր Սողոմոնյանի հետ կոնֆլիկտ է առաջացել, դրա համար է դուրս եկել․ Լևոն Քոչարյանը արձագանքեց․ «Տեղյակ չեմ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու է միայնակ գալիս, մասնակցում հոր՝ Ռոբերտ Քոչարյանի դատերին, նա ասաց․ «Իմ որոշումն է գալ, մասնակցել, նպատակահարմար չենք գտնում բոլորով գալ, մասնակցել»։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի այն պնդումներին, թե Նարեկ Մութաֆյանն է հարձակվել իր վրա և այդ հարցում իրեն աջակցել է Լևոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի որդին արձագանեց․  «Չեմ ցանկանում տվյալ անձի ասած որեւէ խոսք մեկնաբանել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ