News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով  երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը դիմավորել եւ ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին եւ տիկին Վլասիա Պավլոպուլուին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի եւ Պատվո պահակախմբի ստուգայց։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին եւ ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:

Լուսանկարը՝ Armenpress-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ