News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանի զինված ուժերի այսօրվա վիճակը թելադրում է, որ ինքը կարող է հենվել իր կարողությունների վրա. լարվածությունն այն աստիճանի չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՊՆ-ում մեկնարկած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ այս տարի կրակոցներն ավելի քիչ են, քան նախորդ տարիներին:

Անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությանը, թե Հայաստանը սահմանային կրակոցների վերաբերյալ իրենց պաշտոնապես ոչինչ չի ասել, որպեսզի իրենք հարցը դարձնեն քննարկման առարկա, Քոչարյանն ասաց. «Հայաստանն այս պահին դրա կարիքը չունի, եթե պետք լինի, Հայաստանը եւ՛ կխոսի, եւ՛ այդ հարցը կբարձրացնի, եւ՛ հարցերի լուծմանը կհասնի: Պարոն Զատուլինը ճիշտ է ասում, բայց չմոռանանք, տարիներ առաջ, երբ մեր սահմանում լարվածություն կար (հիմա էլ կա), Բորդյուժայի հայտարարությունը, ՀԱՊԿ-ը պատրաստ էր որեւէ ձեւով արձագանքել, եթե դա վերաբերում էր ՀՀ սահմանների պաշտպանությանը»:

Հարցին, թե գուցե Հայաստանը վստահ չէ՞ իր դաշնակցի վրա, այդ պատճառով էլ չի դիմում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ Հայաստանն առաջին հերթին՝ պետք է վստահ լինի իր վրա:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀԱՊԿ համաժողովի ընթացքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրաձայնվել, քանի որ այն բարձրացնելու եւ քննարկելու հարցն այս հարթակում չի որոշվում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը վատ է, սակայն չպետք է մոռանալ, որ նմանատիպ սպառազինությամբ հագեցած է նաեւ ՀՀ զինված ուժերը:

«Խնդիրը խաղաղության հասնելն է, խնդիրը զենքի մեջ չէ, զենքի հավասարակշռության հարցը մշտական օրակարգային է, եւ զինատեսակի առումով հակառակորդը պետք է առավելություններ չունենա: Բայց չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի բյուջեային հատկացումները, զինված ուժերի կառուցվածքը մի քիչ այլ է: Վերջիվերջո, նրանք պահում են կովկասյան նավատորմ, որը բացարձակապես չի մտնում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության մեջ»,- նշեց Ա. Քոչարյանը:

Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու փաստը պետք է դարձնել օրակարգային հարց, Ա. Քոչարյանն ասաց, որ, եթե Վ. Հարությունյանը նման բան է ասում, ապա հաշվի առնելով նրա փորձն ու կապերն այդ կառույցների հետ՝ պետք է ընդունել ի գիտություն: Սակայն պետք է ուսումնասիրել նաեւ, թե Հարությունյանն ինչ նկատի ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ