News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Libra կրիպտոարժույթը չի դառնա վիրուսային, ինչպես սոցիալական ցանցերի հարթակը, եւ դրա գործարկման համար տասնամյակներ կպահանջվեն։ Այս մասին հայտարարել է թվային Calibra դրամապանակների հարցով Facebook-ի փոխնախագահ Քեւին Վեյլը։ Հա հավաստիացրել է, որ Libra-ն չի տարածվի, ինչպես սոցցանցերը, հայտնում է CNBC-ը։

Ընկերությունն ուժեղ ճնշման տակ է այն ժամանակվանից, երբ հունիսին առաջին անգամ հայտարարեց թվային արժույթ ստեղծելու իր ծրագրերի մասին։ Libra-ի ասոցիացիան կորցրել է իր սկզբնական գլխավոր մի քանի հովանավորներին, որոնց թվում՝ Mastercard-ին ու Visa-ին։

Սակայն Վեյլը լավատեսորեն է նայում Libra-ին միանալու մյուս ընկերությունների շահագրգռվածությանը։ «18 ամիս առաջ դա գաղափար էր»,- ասել է նա։ «Այսօր մենք ունենք 21 ֆանտաստիկորեն հավատարիմ կազմակերպություններ, որոնք Libra-ի ասոցիացիայի անդամ են, եւ էլի շատերը, որոնք ուզում են մասնակցություն ունենալ։ Այնպես որ, այդ թիվը կշարունակի աճել։

Վեյլն ասել է, որ Libra-ն կլուծի դրամական միջոցերը արտասահման ուղարկելու հետ կապված խնդիրը` հաստատելով, որ փոխանցումների միջին տոկոսադրույքը կազմում է ընդհանուր գումարի մոտ 7 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ