News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանի մասով լավ աշխատանք է կատարվել. այս ամռանն արված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի հասարակության 92%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այս մասին Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հարցին, թե ինչպիսին կցանկանար տեսնել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, նախարարը պատասխանել է. «Լավ աշխատանք է տարվել հաղորդակցության մասով։ Սա արդյունավետ բազմակողմանիության չափազանց կարեւոր հարթակ է, հատկապես այն պետությունների միջեւ, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ:

Հինգ, տասը տարվա հեռանկարի առնչությամբ այն է, թե մենք ինչպես ենք շարունակելու օգուտ քաղել Եվրոպական Միության, Եվրոպայի հետ, Եվրոպայի շրջանակներում հարաբերություններից։

Կարծում եմ՝ կարեւոր մարտահրավերը Եվրոպայի արեւելյան հատված լինելու գաղափարի տարածումն է Եվրոպայի այլ մասերում։ Լեհաստանն ու Շվեդիան կարեւոր դեր են խաղացել՝ որպես Արեւելյան գործընկերության հայեցակարգի զարգացման շարժիչ ուժ։ Կարծում եմ՝ փոխադարձ կախվածության զգացումի, ամբողջ Եվրոպայի համար Արեւելյան գործընկերության կարեւորության գաղափարի տարածումն ամենակարեւոր մարտահրավերն է:

Ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացումը, մեր ՀԸԳՀ-ն, ըստ էության, մեզ տալիս է բացառիկ հնարավորություն բարձրացնելու մեր զարգացման մակարդակը՝ համաձայն այն մոդելի, որին մենք ձգտում ենք: ՀԳԸՀ-ով նախատեսված ոլորտային համագործակցությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը, ուստի պետք է դրանից առավելագույնս օգտվենք»:

Զոհրաբ Մնացականյանը նաեւ շեշտել է, որ Հայաստանն ի ցույց է դրել քաղաքական կամքի ուժը կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման եւ այլ հարցերում. «Մենք գիտենք, որ դա բավարար չէ, մենք պետք է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդենք եւ առաջ մղենք այն։ Եվ դա հենց այն է, ինչ մենք անում ենք, եւ այստեղ է, որ Եվրոպական Միությունը եղել եւ մնում է մեր կարեւոր գործընկերը, եւ դրանք մեր հարաբերությունների զարգացման օրինակներ են:

Մենք ունենք հարաբերությունների այս էվոլյուցիան, եւ դա շարունակական է: Մենք այն դիտարկում ենք մեր առջեւ ծառացած անվտանգության մարտահրավերների առավել լայն համատեքստում, իսկ մեր անվտանգության մարտահրավերները բավական ընդգրկուն են եւ նպատակահարմար չէ դրանք ներկայացնել քննարկման այս ձեւաչափում:

Սակայն անվտանգության տեսակետից ԵՄ-ը հանդիսանում է կարեւոր դերակատար՝ ինստիտուտների ամրապնդման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման եւ արժեքների տեսանկյունից, որոնք նշանակություն են ունեցել քսանութ տարի եւ շարունակելու են կարեւոր լինել առաջիկայում: Սա դաշտ է, որի կարեւրությանը մենք հավատում ենք, որի շրջանակներում համատեղ աշխատում ենք եւ շարունակվելու են նույն ոգով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ