News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նախ պետք է հանրային լսումներ անել, քննարկումներ կազմակերպել, մասնագիտական խորհուրդ ստեղծել, ոչ թե տեղից վեր կենալ, երազ տեսնել ու դրա մասին պատմել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ֆակուլտետում դասադուլ կազմակերպողներից Գեւորգ Գյուլումյանը:

Հիշեցնենք, ուսանողները բողոքում են բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման  դեմ, ինչը նախատեսված է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծով:

«Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել, նա պետք է հաշվի նստի ուսանողության եւ մասնագիտական խորհրդի հետ, ինչը չի արվել»,-ասաց նա՝ հավելելով, որ սա նախազգուշական ակցիա է, որը տեւելու է 1-2 ակադեմիական ժամ:

«Այո, մեր դասախոսները մեզ հետ համամիտ են»,-ասաց Գյուլումյանը:

Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան Վարդան Պետրոսյանն էլ նշեց, որ ուսանողների նախաձեռնությունը տեղին է եւ ուղղված է հայերենի շահերի պաշտպանությանը:

Դիտարկմանը, որ նախարարության փաստարկն այն է, որ հայոց լեզուն, գրականությունը երեխան ուսանում է դպրոցում եւ կարիք չկա պարտադիր այն անցնել նաեւ բուհում, Պետրոսյանը նկատեց, որ անկախության տարիներին դպրոցում ուսման որակը բավարար չի կարելի համարել. «Եթե որոշում են հանել այդ առարկաների ուսուցման պարտադիր լինելը եւ թողնել միայն բանասիրական ֆակուլտետներում, նախ պետք է դպրոցներում բարձրացվեր կրթության որակը, որպեսզի բուհ ընդունվող դիմորդը ունենար հայոց լեզվից եւ հայոց պատմությունից բավարար գիտելիքներ»: Այդուհանդերձ, դասախոսը նկատեց, ր երբ դիմորդը նախապես պարապում էր ընդունելության քննությունների համար, ապա հայոց լեզվից եւ պատմությունից բավարար գիտելիքներով են բուհ գալիս»:

Տպել
Ամենաշատ