News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջեւ այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում. պահանջում են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցին զրկել ավագանու անդամի կարգավիճակից, քանի որ օրեր առաջ մասնակիցն է եղել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը նշեց, որ այդ ներկայացումը կազմակերպվել է «մի խումբ այլասերվածների կողմից»:

«Հասմիկ Խաչունցը հաշվի չառնելով, որ Երեւանի ավագանու անդամ է, թավագլոր էր գալիս Երեւանի փողոցներում: Երեւանի ավագանու անդամը ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի անձը, քաղաքացին, երեւանցին: Մինչդեռ եթե մենք փողոցներում թավագլոր ենք լինում, սա նշանակում է, որ այլասերվածությունն է ներմուծվում մեր կենցաղ, որը մերժելի է»,-ասաց Աղեկյանը՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ ՔՊ ղեկավարն է, պարտավոր է մերժել այլասերվածությունը Երեւանի ավագանիում:

«Եթե այսպես շարունակվի մի քանի օր հետո էլ նախարարներն են վարապետի հետ այդպես թավալագլոր գալու»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին, Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ այս պահին ընթացող «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում, որն ուղեկցվում էր մի քանի անձանց «ամոթ,ամոթ» վանկարկումներով, միջադեպ էր գրանցվել: Մի երիտասարդ՝ Նարեկ Սարգսյան անունով, փորձել էր շշով «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա: Նա հայտարարում էր, որ «սատանիստների» վրա է լցնելու զելյոնկան: Ոստիկանները նրան բերման էին ենթարկել:

Նշենք, որ ըստ կազմակերպիչների «ՀուԶանք ու Զանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։

Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։

Ըստ կազմակերպիչների՝ «Հուզանք ու զանգը» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երեւանում գտնվող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։ Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ