News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում, որտեղ ուրվականներով տներ են գտնվում, անշարժ գույքի գները 10 տարվա ընթացքում աճել են գրեթե 2 անգամ:

Փորձագետները պնդում են, որ բնակարանների գներն աճում են որոշ ոչ այդքան լավ վիճակում գտնվող շրջաններում, եւ դա գլոբալ միտում չէ, գրում է «Վեստի»-ն՝ Prian.ru-ի վրա հղումով:

Օրինակ, Հեմ Հաուսի մոտակայքում գտնվող Ռիչմոնդում, որտեղ բնակվում են թագավոր Հենրիխ VIII-ի կանանց՝ Ջեյն Սեյմուրի եւ Քեթրին Հովարդի ուրվականները, 2009-ից գներն աճել են 72 տոկոսով: Ընդ որում, Դուվրեում համանուն ամրոցում գները 10 տարվա ընթացքում աճել են միայն 49 տոկոսով:

Չնայած նրան, որ ուրվականներով շրջաններում տների գներն աճում են, բրիտանացիները չեն շտապում նման վայրեր տեղափոխվել: Հարցումների արդյունքների համաձայն՝ գնորդների 34 տոկոսը կհրաժարվի, եթե իմանա, որ այդ տներում ուրվականներ են բնակվում: Հարցվածների 32 տոկոսը չի գնի անշարժ գույքը, եթե իմանա, որ այնտեղ հանցանք է իրագործվել, եւ 5 տոկոսը կհրաժարվի գնումից, եթե այնտեղ ինչ-որ մեկը մահացել է: Բրիտանացիների 10 տոկոսը չի ցանկանում ապրել գերեզմանատան մոտակայքում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ