News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԷՄԳ տեսուչները Իրանի հայտարարությունից հետո ժամանել են Ֆորդոյի օբյեկտ՝ Վիեննայում կենտրոնակայանին տեղեկացնելու համար ցանկացած գործունեության մասին, չորեքշաբթի ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է ԱԷՄԳ ներկայացուցիչը։

Իրանն սկսել է գազի մատակարարումը ցենտրիֆուգներին Ֆորդոյի միջուկային օբյեկտում՝ Թեհրանի կողմից պարտավորությունների կրճատման չորրորդ փուլից հետո, տեղեկացրել է ISNA գործակալությունը։

«Մենք գիտենք ԶԼՄ-ների այսօրվա տեղեկությունների մասին Ֆորդոյի վերաբերյալ։ Գործակալության տեսուչները  գտնվում են իրանական օբյեկտում եւ կտեղեկացնեն Վիեննայում կենտրոնակայանին ցանկացած գործողության մասին»,- տեղեկացրել է գործակալության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Իրանի նախագահն ասել էր, որ նոյեմբերի 6-ից Թեհրանը չորրորդ անգամ կհրաժարվի միջուկային գործարքի պարտավորությունների կատարումից եւ կսկսի ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների օգտագործումը Ֆորդոյի օբյեկտում դրանց գազ մատակարարելու միջոցով։

Միջուկային գործարքը նախատեսում է, որ Իրանը կիրականացնի Ֆորդոյի միջուկային օբյեկտի վերապրոֆիլավորում կայուն իզոտոպերի արտադրության կենտրոնի վերածվելու համար՝ ձեռնպահ մնալով այստեղ ուրանի հարստացումից՝ Նաթանզը թողնելով որպես ուրանի հարստացման միակ օբյեկտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ