News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Reddit-ի օգտատերերը քննարկել են մարդկային հատկանիշները, որոնք ամենախաբուսիկն են համարել։ Մի քանի ժամում հավաքվել են ավելի քան 5 հազար մեկնաբանություն եւ 15 հազար «հավանում», տեղեկացնում է Lenta-ն։

Ամենախաբուսիկ անձնային հատկությունն ինքնավստահությունն  է։ Chogisoo օգտատերը խոստովանել է, որ փաստացի բացակայող ինքնագնահատման պարագայում իրեն հաջողվում է բնածին լիդեր երեւալ. «Ես պարզապես չեմ սիրում օգնություն խնդրել կամ անհանգստացնել ուրիշներին, ուստի բոլորն ինձ բարձր են գնահատում՝ չնայած դա ընդամենը այդպես երեւում է»։

Նրա հետ համաձայնել է DntMindMeImNtRlyHere-ը՝ ասելով, որ շրջապատողները միշտ հիանում են իրենով, այն դեպքում, երբ ինքը մշտապես ահավոր ներքին վախ ունի. «Ներսումս արցունքներ են հոսում, որովհետեւ հուզվում եմ այն բանից, թե ինչ պետք է անեմ հիմա, եւ ես պարզապես ցանկանում եմ արտասվել»։ Նա իրեն համեմատել է ցնդած էքսցենտրիկ տիկնոջ հետ, ընդ որում՝ բարձրաձայն, նրա խոսքով՝ նա միշտ հանգիստ պատասխանում է, որ կարող է անել ամեն ինչ։

Его-Infamous օգտատերը խոստովանել է, որ ինքնամփոփ է թվում, քանի որ մինչեւ վերջ չի բացահայտում նեգատիվը։ Նա պարզաբանել է, որ իր վախերը դուրս են հորդում միայն այն ժամանակ, երբ խմում է։ Այդ դեպքում նա բարձրաձայն ասում է այն ամենը, ինչն իրեն տագնապեցնում է՝ վախեցնելով ընկերներին իր հոգեվիճակով։ PM_Me_Right_Tits օգտատերը նշել է, որ տառապում է տառապյալ համբերությամբ. «Ներքուստ ճչում եմ, որպեսզի դու շտապես։ Արտաքուստ ասում եմ՝ չէէէէէէէ՜, ամեն բան կարգին է, մի շտապիր»։

Շատ օգտատերեր նկատել են, որ իրենք հաճախ ստիպված են ինչ-որ հույզեր ձեւացնել, որպեսզի արդարացնեն մյուսների ակնկալիքները եւ տպավորություն ստեղծեն, թե զգայուն մարդիկ են։ Օրինակ, Callalilly45-ը խոստովանել է, որ միշտ փոխադարձաբար պատասխանում է նուրբ զգացումների խոստովանություններին կամ «կարոտում եմ քեզ»-ի տիպի արտահայտություններին, չնայած նման ոչինչ չի զգում։ Նրա հետ համամիտ են մյուս մեկնաբանները՝ նշելով, որ երբեք չեն կարողացել հասկանալ, թե ինչ է նշանակում մարդուն կարոտելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ