News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՊՊԾ գնդի գրավման օրը Էդվարդ Գրիգորյանը եւ Արմեն Բիլյանը զինված չեն եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սասնա Ծռերի» գործով դատական նիստին ասաց ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը՝ պատասխանելով դատավոր Մեսրոպ Մակյանի հարցերին։

Դատախազի հարցին՝ 2016 թվականի հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի վրա հարձակումը ե՞րբ եւ ում կողմից է պլանավորվել ու կազմակերպվել, Վարուժան Ավետիսյանն ասաց. «Մեր պետությունը օկուպացիայի վիճակից լրիվ դուրս չի եկել, մասամբ օկուպացված վիճակում ենք, ուստի օկուպացիայի ժամանակ թխված մեղադրանքի շրջանակներում ես կպատասխանեմ այն հարցերին, որոնք իմաստով կարող են վերաբերել մահվան դեպքերին»։

Մյուս հարցին, նա նշեց, որ այդ գործողությունը կատարելու որոշումը կայացվել է Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալելուց հետո, երբ ակնհայտ դարձավ, որ ձերբակալում են պայմանավորված պատերազմի դեմ հնարավոր դիմադրությունը կանխելու համար. «Մնացած մանրամասներն այն ժամանակ, մեր երկիրն ամբողջությամբ ազատագրված կլինի»։

Ավետիսյանը հրաժարվեց պատասխանել նաեւ, թե որտեղից զենքն ու ռազմամթերքը, որ կիրառվել է հարձակման ժամանակ։

Հարցին՝ արդյոք հարձակման պահին Վարուժան Ավետիսյանը զինված է եղել, Ավետիսյանն ասաց, որ հարձակման պահին զինված չի եղել եւ զինվել է հարձակումից հետո՝ ատրճանակով եւ СКС տիպի զենքով. «Գիտեմ, որ Արմեն Բիլյանի ձեռքին զենք չի եղել»։

Ավետիսյանն ասաց, որ վիրավոր ոստիկան Գագիկ Մկրտչյանին տեսել է միայն ՀԱԿ շենքի մուտքի մոտ, այլ վայրում իրեն չի հանդիպել։

Ավետիսյանն իր ցուցմունքում նշեց՝ մեքենան, որով մտել են ՊՊԾ գնդի տարածք, սեփականտիրոջից վերցնելիս նրան չեն հայտնել իրենց նպատակի մասին։

Անդրադառնալով՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի ՊՊԾ տարածք ներս մտնելու պահին, Ավետիսյանը պատմեց, որ եղել է շենքի առաջնային մասում. «Ես ՀԱԿ-ի շենքի առաջին մասում նստած էի, եւ նրանք ներս մտան։ Այդ ժամանակ իմացա, որ Թաթուլը վիրավորվել է, հետո իմացա նաեւ, որ այդ 2 բարձրաստիճան պաշտոնյաները թիրախ են, քանի որ անկանոն կրակոցներ էր հնչեցվում,  եւ մենք ամենայն զգուշությամբ եւ ուշադրությամբ էինք վերաբերում նրանց։Մեր զգուշացումն արդարացվեց, երբ այդ ամենը սպանվեց Յուրի Տեփանոսյանը։ Ոստիկանների զոհաբերելու հավանականությունը մեզ համար համար բարձր էր»։

Նա հայտնեց, որ Վալերի Օսիպյանի ուսադիրները պոկելու գործընթացին ներկա չի եղել, տեսել է արդեն պոկված վիճակում. «Հետո գտել ենք, տվել ենք իրեն, որ կրի իր ուսադիրները, սակայն ինքը հրաժարվել է»։

Դատախազի հարցին՝ արդյոք ՊՊԾ գնդի տարածքից դեպի դուրս կրակոցներ հնչեցվել են, Վարուժան Ավետիսյանն ասաց. «Եղել են, բայց դեպի օդ են կրակել։ Այն էլ գնդի տարածքում եղած ոչ մարտական փամփուշտներով՝ ժողովրդին ոգեւորելու նպատակով։ Ռետինե փամփուշտներ են եղել։ Կրակվել է նաեւ գնդի վերեւում պտտվող դրոնների վրա՝ մեր նկատմամբ դիտարկումը թույլ չտալու համար։ Մենք միտ ի պատասխան ենք կրակել»։

Ինչ վերաբերում է այս նույն գործով սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին՝ Ավետիսյանը հայտնեց, որ ներքին համոզմունք ունի, որ Սմբատ Բարսեղյանը պարզապես իր վրա է վերցրել սպանությունը։ Նրա խոսքով՝ եղել է ինքնապաշտպանություն։

Հարցին՝ ի՞նչ զենքով էր զինված Սմբատ Բարսեղյանը՝ Ավետիսյանը դժվարացավ պատասխանել։ Ճշգրտող հարցին՝ արդյո՞ք Բարսեղյանն ունեցել է «Էսկաէս» տիպի զենք, Ավետիսյանը դժվարացավ այդ հարցին եւս պատասխանել։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ