News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանական միջուկային գործարքի շուրջ տագնապահարույց իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ ԱՄՆ-ն ոչ միայն հրաժարվել է իր պարտավորություններից, այլեւ պահանջում է դա անել մյուս մասնակիցներից: Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անչափ մտահոգված ենք, եւ այդ մտահոգությունն առաջացել է ո՛չ այսօր եւ ո՛չ էլ երեկ, այլ անցյալ տարվա մայիսից, երբ Միացյալ Նահանգները գրգռիչ կերպով հայտարարեց այս համաձայնագրից իր դուրս գալու մասին»,- ասել է նա:

«ԱՄՆ-ն ոչ միայն խզեց սեփական պարտավորությունները՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, այլեւ բավականին ամբարտավանորեն, պատժելու սպառնալիքներով աշխարհի մնացյալ բոլոր երկրներին արգելել է կատարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կատարումը,- շարունակել է Լավրովը: - Դրանով իսկ Վաշինգտոնը,- եւ սա խնդրի արմատն է,- բոլորից պահանջել է, որ նրանք ոչ մի բան չանեն այն ամենից, ինչ Իրանին տրամադրվում է ՀԳՀԾ-ով: Իրանից պահանջում են կատարել բոլորն առանց բացառության, իսկ ի պատասխան ոչինչ չեն տալիս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ