News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հսկայական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ռազմական ոլորտում։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է կառավարող «Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով  լրագրողների՝ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին հարցին։

Ամփոփելով Գյումրիում անցկացված հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքները՝ Սիմոնյանը նշեց, որ ոչ ՀԱՊԿ անդամ երրորդ երկրներին զենքի վաճառքի հարցը հայ եւ ռուսաստանցի պատգամավորների կողմից չի դիտարկվել։ Նրա կարծիքով՝ դա ավելի շատ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քննարկման թեմա է՝ հավաքական անվտանգության վերաբերյալ։

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Մենք միշտ քննարկում ենք այն մեր ռուսաստանցի գործընկերների հետ։ Միաժամանակ, մենք պետք է հաշվի առնենք նաեւ, որ շնորհիվ մեր ռուսաստանցի գործընկերների, շնորհիվ Ռուսաստանի Դաշնության նաեւ հսկայական աջակցություն ենք ստանում այդ ոլորտում, եւ, բնականաբար, հարցը պետք է դիտարկվի նաեւ այս ասպեկտով»,- ասել է Ալեն Սիմոնյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ