News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Իսրայելցի եւ ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու վարքագիծը վատ ուղղությամբ է փոխվում հակառակ սեռի ներկայացուցչի հետ  շփվելիս: Մարդիկ, մասնավորապես, սկսում են ավելի շատ խաբել, երբ հորիզոնում նշմարվում է ինտիմ շփման հեռանկարը, փոխանցում է Planet- today-ը: 

Բոլորը գիտեն, որ մարդիկ ռոմանտիկ ժամադրությունների ժամանակ սիրում են իրականությունը գունավորել: Գերցլիի Միջգիտական կենտրոնի եւ Ռոչեսթերի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ սա ոչ թե ստելուն հակվածության դրսեւորում է, այլ ուղեղի բնական առանձնահատկությունների արդյունք:

«Ինտիմ մերձավորության մասին մտքերը մարդկանց վարքագիծը զգալիորեն փոխում են: Մենք համապատասխան ենթադրությունը հաստատել ենք փորձի միջոցով, որին մասնակցել են 630 կամավորներ»,- հետազոտության հեղինակներից մեկը նշում է Journal of Experimental Social Psychology գիտական պարբերականում հրապարակված հոդվածում:

Փորձը ցույց է տվել, որ սեռական մերձեցման մասին մտքերը մարդկանց դարձնում են ստելուն հակված, եթե խոսքը վերաբերում է պոտենցիալ սեռական գործընկերոջ հետ շփմանը: Հետազոտողների խոսքով՝ սա բավականին մասշտաբային հատկություն է, որն ընդհանրապես փոխում է մարդկանց վարքագիծը:

«Ամենապարզ օրինակը, թե այս երեւույթն ինչպես է դրսեւորվում, այն է, որ բոլոր մարդիկ նվազեցնում են իրենց նախկին զուգընկերների թիվը, երբ դա քննարկում են նոր պոտենցիալ զուգընկերոջ հետ: Այսպիսի սուտը առավել հաճախ չգիտակցված գործողությունների հետեւանք է»,- հավելում են գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ