News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավելի քան 11 հազար գիտնական ստորագրել է հռչակագիր այն մասին, որ Երկիրը «բախվում է կլիմայական արտակարգ իրավիճակի հետ»։ Գիտնականները մռայլ պատկեր են ուրվագծում, թե ինչ վիճակում է մեր մոլորակը, տեղեկացնում է CNBC-ն։

«Կլիմայական ճգնաժամը», հեղինակների կարծիքով, «սկսվել է եւ ավելի արագ է ընթանում, քան սպասում էր գիտնականների մեծ մասը»։ Նրանք կարծում են, որ սա «ավելի լուրջ ճգնաժամ է, քան սպասվում էր, եւ սպառնում է բնական էկոհամակարգերին եւ մարդկության ճակատագրին»։

Փաստաթուղթը հրապարակվել է առաջին Համաշխարհային կլիմայական կոնֆերանսից 40 տարի անց, որը տեղի է ունեցել Ժնեւում 1979 թվականին։ Այն հիմնված է տասնամյա ուսումնասիրության վրա՝ կապված այնպիսի տվյալների հետ, ինչպիսին են էներգիայի սպառումը, մսի արտադրությունը բնակչության մեկ շնչի հաշվով, բնակչության թվաքանակը եւ հանածո վառելիքի սպառումը։

«Չնայած  գլոբալ խոշոր բանակցությունների 40 տարիներին՝ մենք շարունակել ենք սովորականի պես բիզնես վարել եւ չենք կարողացել հաղթահարել այդ ճգնաժամը»,- ասել է հոդվածի համահեղինակ Ուիլյամ Ջ. Ռիփլը։

Զեկույցի հեղինակներն առանձնացնում են վեց բնագավառ, որոնք շտապ միջոցներ են պահանջում՝ էներգետիկա, ոչ հավերժական աղտոտիչներ, բնություն, սննդամթերքներ, տնտեսություն եւ բնակչություն։

Նրանք պնդում են, որ հանածո վառելիքը պետք է փոխարինվի վերականգնվող աղբյուրներով եւ «էներգիայի ավելի մաքուր աղբյուրներով, եթե դրանք անվտանգ են մարդկանց եւ շրջակա միջավայրի համար»։ Խորհուրդ է տրվում օգտագործել բուսական սննդակարգ կենդանական ծագման մթերքների կրճատման համադրությամբ։ Նրանք նաեւ կոչ են անում պաշտպանել եւ վերականգնել մոլորակի էկոհամակարգերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ