News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Robotex միջազգային մրցույթը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Նրա խոսքերով, առաջիկա մրցույթի առանձնահատկությունն այն է, որ թույլատրված է միայն ինքնավար ռոբոտների մասնակցությունը։

«Մեզ համար ինքնավար ռոբոտների մրցույթներն արդեն ստանդարտ են, սակայն Robotex-ի շրջանակներում ինքնավար ռոբոտների մրցույթ առաջին անգամ է անցկացվում։ Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ինքնավար ռոբոտների մրցույթների անցկացման կենտրոն եւ ապահովել երկրի ճանաչելիությունը այդ առումով»,- հայտարարեց նա։ Ներկայացնելով առաջադրանքը՝ նա տեղեկացրեց, որ կստեղծվի, այսպես կոչված, «Սմարթ քաղաքի» մանրակերտ՝ ռոբոտները կապահովեն աղբահանություն, հրդեհաշիջում՝ պահպանելով երթեւեկության կանոնները եւ արձագանքելով լուսացույցի ազդանշաններին։ Այս ամենը պետք է արվի ինքնավար ռեժիմով։ Տեսարժանությունը ապահովելու համար քաղաքում զուգահեռ կաշխատեն երկու ռոբոտներ։ Մրցույթին կմասնակցի 41 թիմ, մասնակիցների թույլատրելի տարիքը 10-18 է, այս անգամ մրցույթի մասնակիցների մեծ մասը 13-14 տարեկան դեռահասներ են։

Հայաստանից մրցույթին մասնակցում են 33 թիմեր՝ երկուսը մայրաքաղաքից, մնացածը՝ մարզերից, մեծ մասամբ դրանք «ԱրՄատ» ինժեներական լաբորատորիաներում ուսանողներ են։ «Մեր թիմերից ստացվել է ընդհանուր առմամբ 90 հայտ, սակայն մենք խիստ ընտրություն ենք կատարել, որպեսզի արդյունքում  մրցույթին մասնակցեն առավել պատրաստված նախագծերը»,- հայտարարեց Վարդանյանը։ Նա հայտնեց, որ 8 թիմեր ներկայացնում են այլ երկրներ, ինչպիսին են Եթովպիան, Բոսնիան եւ Հերցոգովինան, Վրաստանը, Մադագասկարը։ Վարդանյանի գնահատականներով, արտասահմանյան թիմերի մասնակցության պասիվությունը կապված է առաջադրանքների բարդության, մասնավորապես՝ ինքնավար ռոբոտների պարտադիր մասնակցության հետ։ Մրցույթի մասնակիցները կստանան դրամական մրցանակներ եւ հատուկ մրցանակ հովանավորից՝ Ucom ընկերությունից։

Իր հերթին, Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ երկար տարիների ընթացքում Ucom ընկերությունը խրախուսել է Հայաստանում ինժեներական մտքի զարգացումը՝ ֆինանսավորելով քառասունից ավել «ԱրՄատ» ինժեներական լաբորատորիաների բացումը Երեւանում եւ մարզերում, ինչպես նաեւ հովանավոերելով տարատեսակ մրցույթների անցկացումը այդ լաբորատորիաներում ուսանողների համար։ «Լինելով ինժեներատեխնիկական կրթության կողմնակից՝ մենք հասկանում ենք, որ ի հավելումն ներքին մրցույթների, պետք է մասնակցել նաեւ միջազգային մրցույթներին։ Robotex-ը բարդ միջազգային մրցույթ է, որը մենք մեծ հաճույքով ենք հովանավորում», - ասաց Եսայանը։

Նշենք, որ Robotex-Armenia մրցույթը կկայանա նոյեմբերի 9-ին։ Ժյուրիի կազմում ներառվել են ոլորտի փորձագետներ, որոնց թվում՝ Արման Պողոսյանը (Instigate), Հրանտ Խաչատրյանը (Symotec), Արամ Քեռյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), Հրաչյա Մակարյանը («Փուլ»), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն) եւ Հայկ Զարգարյանը (Ucom)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ