News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արքայազն Չառլզը դարձել է կեղծ նկարների հետ կապված խճճված պատմության զոհը: Պարզվել է, որ Շոտլանդիայի Դամֆրիս Հաուսի կալվածքում արվեստի մի շարք գործեր կեղծվել են ամերիկացի նկարչի կողմից, հաղորդում է Fox News-ը:

Թոնի Թետրոն, որը դատապարտվել է արվեստի գործերը կեղծելու համար, Daily Mail-ին հայտնել է, որ կեղծել է Մոնեի, Դալիի եւ Պիկասոյի կտավները, եւ դրանց կրկնօրինակները փոխանցվել են Դամֆրիս Հաուսին 134 մլն դոլար ապահովագրական արժեքով:

Դամֆրիս Հաուսը, որը գտնվում է Էյրշիրում, 2007-ից համարվում է արքայազն Չառլզի հիմնադրամի մասը:

Հիմնադրամի ներկայացուցիչը People ամսագրին հայտնել է. «Դամֆրիս Հաուսը ժամանակ առ ժամանակ արվեստի գործեր է ընդունում մասնավոր անձանցից եւ կազմակերպություններից, ինչպիսին է, օրինակ, Շոտլանդական ազգային պատկերասրահը»: Թետրոյի խոստովանությունից հետո նշված արվեստի գործերը հանվել են ցուցադրությունից:

Դամֆրիս Հաուսը, ինչպես նաեւ Ուելսի արքայազնը չեն մասնակցել արվեստի գործերի իսկության ստուգմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ