News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն այսօր՝  նոյեմբերի 6–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից։

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն`  Հայոց Հայրապետը նշել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, գոհունակությամբ ընդգծել, որ բարձր մակարդակի այցերով ամրապնդվում են հայ-հունական կապերը: Վեհափառ Հայրապետը հաստատել  է, որ երկու երկրների սերտ հարաբերությունները դրական ազդեցություն են թողնում իրենց աշխարհասփյուռ ժողովուրդների վրա: Այս իմաստով, Նորին Սրբությունը փաստել է, որ իր՝ տարբեր երկրներ կատարած հովվապետական այցերի ժամանակ բազմիցս ականատեսն է դարձել հայ և հույն համայնքների սերտ գործակցությանը և ջերմ փոխհարաբերություններին:

Գարեգին Կաթողիկոսը նշել է, որ 20-րդ դարասկզբին հայ և հույն ժողովուրդների դեմ իրագործված ոճիրը մղում է միմյանց զորակից լինելու և միավորվելու՝ միջազգային ատյաններում իրենց արդար իրավունքի պահանջի ու պաշտպանության համար:

Եերախտագիտություն  հայտնելով Հունաստանի իշխանություններին հայ համայնքի և Հայոց թեմի նկատմամբ ցուցաբերվող բարեխնամ հոգածության համար՝  Հայոց Հայրապետը եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևորել է նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների դերակատարությունն ու շարունակվող ջերմ փոխհարաբերությունները: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք  Բարդուղիմեոս Առաջինին և Աթենքի ու Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս Երկրորդին:

Հունաստանի նախագահը նշել է, որ հայ և հույն ժողովուրդների պատմությունն ու բարեկամությունը շաղկապված է արյամբ, ուստի Հունաստանը ևս վկայակոչում և հիշատակում է 20-րդ դարասկզբի ոճիրները՝  դրանց կրկնությունը բացառելու համար:

Նախագահ Պավլոպուլոսն ընդգծել է, որ Հունաստանը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին:  Բարձրաստիճան հյուրը  նկատել է, որ երկու երկրների եղբայրական ջերմ հարաբերությունները կարող են աշխարհում օրինակ ծառայել բազմաթիվ պետությունների համար:

Նախագահը Նորին Սրբությանը փոխանցել է նաև Կ.Պոլսի Տիեզերական Պատրիարքի և Աթենքի ու Համայն Հունաստանի արքեպիսկոպոսի ողջույններն ու բարեմաղթանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ քրիստոնեական հավատն ու արժեքները երկու ժողովուրդների կյանքի հիմքն են եղել, որոնց շնորհիվ կարողացել են հաղթահարել բազմաթիվ փորձություններ:

Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Աստծո Ամենախնամ Աջի պահպանության ու օրհնության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր ձեռքբերումներով ի նպաստ եղբայրական երկու ժողովուրդների բարօր կյանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայոց ցեղասպանության գովքն է անում.Կարո Փայլան
Էրդողանը ԱՄՆ–ում հայտարարել է, թե հայերը Օսմանյան կայսրությունում գաղթականի պես տեղից տեղ էին տեղափոխվում…
Թրամփը ջանքեր է գործադրում, որպեսզի լուծի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ Էրդողան
Թրամփը ջանքեր է նախաձեռնում, որպեսզի գտնի այդ հարցի ազգային շահերի եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված լուծումը․․․
ԱՄՆ սենատորը կոչ է անում անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը
Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման օգտին…
Էրդողանի հետ հանդիպումից հետո ամերիկացի սենատորն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
Լինդսի Գրեմը արգելափակել է Ցեղասպանության բանաձեւի ընդունումը...
Եվս 2 սենատոր աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին
Բանաձեւի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը...
Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)
Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին…
Ֆոտոռեպորտաժներ