News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը նկարահանումների ժամանակ ինսուլտ է տարել, հայտնել է կինոաստղի ընտանիքը։

AP-ն հայտնում է, որ 76-ամյա դերասանուհու ընտանիքը տեղեկացրել է, թե Դենյովը տարել է «սահմանափակ եւ այդ պատճառով դառնալի» ինսուլտ։ «Բարեբախտաբար, նա շարժողական խնդիրներ չունի, սակայն, իհարկե, ժամանակ է պետք հանգստանալու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Դենյովը հոսպիտալացվել էր Փարիզում, սակայն ընտանիքը չի ասել հաստատության անվանումը։ Հայտնի չէ նաեւ, թե երբ է տեղի ունեցել ինսուլտը, սակայն ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ դա տեղի է ունեցել երեքշաբթի կամ չորեքշաբթի երեկոյան։

Դենյովը նկարահանվում է «Կյանքում» ֆիլմում, որը քաղցկեղի պատճառով որդուն կորցրած մոր մասին պատմություն է։ Սա Էմանուել Բերկոյի երրորդ ֆիլմն է, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Կատրին Դենյովը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ