News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Համացանցի ազատության մասին իր ամենամյա զեկույցում Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն ուսումնասիրել է համացանցի ազատությունը 6 տարածաշրջանների 65 երկրներում։ Հայաստանն, ըստ զեկույցի,  ստացել է 76 միավոր և մշտադիտարկված երկրների ցանկում հայտնվել 8-րդ հորիզոնականում։ Արդեն երկրորդ անգամն է, ինչ Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքը։ Անցած տարվա  զեկույցում ևս Հայաստանը ազատ երկրների շարքում էր։

Սակայն, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ուսումնասիրությունները չեն համընկնում Freedom House-ի դիտարկումների հետ։ «Համացանցային մամուլը 2018-2019-ին աննախադեպ թվով՝  91 հատ դատական հայց է ստացել,  քրեական գործեր են հարուցվել համացանցում գործող էջերի նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես «Ֆեյք», անգամ տեղի է ունեցել ձերբակալություն», նշում է «Մեդիա Պաշտպանը», հիշեցնելով, որ այս ժամանակահատվածում ուժայինները մուտք են գործել բացառապես համացանցում գործող Yerevan.today և Aysor.am լրատվականների խմբագրություններ։

«Վերջին շրջանում ակտիվացել են լրագրողների նկատմամբ ճնշումները և որոշ հրապարակումների համար անգամ լրագրողները կանչվել են ՀՔԾ, որպեսզի բացահայտեն հոդվածի իրենց աղբյուրները։ Խոսքը, մասնավորապես, Hayeli.am և Armlur.am կայքերի գլխավոր խմբագիրներին է վերաբերվում։ ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան գրառման համար հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն։ Առցանց մամուլում գործող լրատվականները պարբերաբար բաժանվում են յուրայինների և ոչ յուրայինների։ Հարձակում է տեղի ունեցել Hayeli.am-ի վրա», գրել է «Մեդիա Պաշտպանը», նաեւ ընդգծել, որ այս տվյալները հաշվի առնելով՝  եզրակացրել է, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայաստանյան գործող և հայաստանյան ցանցը մշտադիտարկող կազմակերպություններից ոչ օբյեկտիվ տվյալներ է ստացել, որոնք էլ ազատ համացանց ունենալու մասին զեկույցի հիմք են հանդիսացել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Ամենաշատ