News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։  Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

Նա գրել է. «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։

Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի,  դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նաև ՀՖՖ գործկոմի անդամ է, ևս կիսվել է Մեսրոպ Առաքելյանի գրառմամբ և ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից: ՀՖՖ գործկոմի անդամ՝ Արսեն Թորոսյան»:

Տպել
Ամենաշատ