News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց լրացուցիչ արտոնություն տրամադրել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊ ընկերությանը:

Նշենք, որ այս ընկերությունն այս տարվա մարտի 14-ին մաքսատուրքից ազատվելու արտոնություն էր ստացել՝ ներկայացրած ծրագրի շրջանակներում: Հիմա անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել այդ որոշման մեջ:

Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ»-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

«ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ»ՍՊԸ-ն ներմուծել է սարքավորումներ քաղցրահամ եւ հանքային ջրերի շշալցման համար: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել չորրորդ փուլով ներմուծել 30 մլն դրամի չափով ապրանքների լրացուցիչ խմբաքանակ` առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար:

Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 23 նոր աշխատատեղ եւ իրականացվել1,86 մլրդ  դրամի ներդրում:

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ