News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուիլթշիր կոմսության իրավապահ մարմինները կալանավորել են մի տղամարդու՝ երկիր անլեգալ մուտք գործողներին օժանդակություն ցուցաբերելու կասկածանքով, բեռնատարում 15 մարդ հայտնաբերելուց հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Իրավապահ մարմինները, տեղեկություն ստանալով «բեռնատարի մասնակցությամբ կասկածելի գործունեության» մասին խճուղու վրա, ժամանել են դեպքի վայր եւ հայտնաբերել 15 մարդու «փոխադրամիջոցի հետեւի մասում»։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ «նրանք բոլորը 16 տարեկանից մեծ են»։ Բուժզննումից հետո նրանցից մեկը հոսպիտալացվել է։

«Բացի այդ, մոտ 50 տարեկան մեկ տղամարդ կալանավորվել է երկիր անլեգալ մուտք գործել ցանկացողներին օժանդակելու կասկածանքով եւ տարվել է Սուինդոնի ոստիկանական բաժանմունք՝ լրացուցիչ հարցաքննման»,- ասվում է ոստիկանության հայտարարությունում։

Միջադեպը տեղի է ունեցել միգրանտների զանգվածային մահվան հետաքննության ֆոնին, որոնք հայտնաբերվել էին Բրիտանիայում բեռնատարի մեջ։ Էսեքս կոմսության ոստիկանությունը հոկտեմբերի 23-ին հայտնաբերել էր 39 մահացած մարդու փոխադրամիջոցում, որը երկիր էր եկել Բելգիայից։ Մեկ շաբաթ անց իրավապահները տեղեկացրին, որ մահացած միգրանտները Վիետնամի քաղաքացիներ էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ