News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց նախորդ դատական նիստում, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 5-ին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել նախկին նախագահին գրավով ազատելու մասին, գրավի չափի որոշումը վերապահվել էր դատարանի հայեցողությանը: Փաստաբանները, սակայն, խնդրել էին հաշվի առնել ընտանիքի իրական նյութական վիճակը՝ կոչ անելով միաժամանակ դադարեցնել Քոչարյան ընտանիքի աներեւակայելի հարստության մասին ասեկոսեները:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը միջնորդությունը մերժեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 12-ին:

Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ամենքից շատ է շահագրգռված արդար դատով եւ նշել էր պոտենցիալ ազդեցության օբյեկտի բացակայությունը: «10 տարի անց ես չեմ կարող փոխել ԱԴ հայտարարելու մասին իմ հրամանը: Սա փաստ է, որից ես չեմ հրաժարվում: Հանդիպման փաստը նույնպես փաստ է: Չկա դրդապատճառ, չկա ներգործության սուբյեկտ: Այստեղ նստած մարդիկ իրենց թույլ չեն տա խնդրանքով դիմել որեւէ մեկին, որը կվիրավորի նրանց արժանապատվությունը: Ես ամոթից կմեռնեի, եթե ստիպված լինեի որեւէ մեկին խնդրել ռետուշավորել իր ցուցմունքները: Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է»,- հայտարարել էր Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ