News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 2020 թվականի հունվարի 1-ից 30 %-ով կբարձրանա մտավոր եւ հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի ու սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը։ Նման որոշում կայացվեց այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստում:

Խոսքը վերաբերվում է նախարարության կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող կազմակերպություններում աշխատող սոցիալական աշխատողներին, սոցիալական մանկավարժներին, դաստիարակներին, մեթոդիստ համակարգողներին, էրգոթերապիստներին, խմբավարներին (ըստ ուղղությունների), հատուկ մանկավարժների (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ), հոգեբանների (այդ թվում՝ հատուկ հոգեբան, վարքային թերապիստ), սպասուհիներին, դայակներին, հոգեբույժներին, բուժքույրերին, ադապտիվ ֆիզկուլտուրայի եւ աշխատանքային թերապիայի մասնագետներին։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը մշակելիս՝ հաշվի է առնվել մտավոր եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առկա ծառայությունների եւ մասնագետների պակասը, ինչպես նաեւ՝ տարվող աշխատանքների հետ կապված առանձնահատկությունները:

Կարեւորվել է նաեւ այն, որ աշխատավարձերի անհրապույր լինելը կարող է ռիսկի ենթարկել ծառայությունների առկայությունը, հետեւաբար՝ նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց՝ համայնքում ապրելու իրավունքի ապահովան համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարեւոր է իմանալ, թե քանի մարդու աշխատավարձ ենք բարձրացնում այս որոշմամբ. «Ճիշտ չի փողը տալ ու ասել՝ աշխատավարձ բարձրացրեք: Նախ կանխատեսելիություն պետք է լինի, հետո հաշվետվողականություն: Այս հարցը ճշտեք եւ ասեք, թե կոնկրետ քանի մարդու է սա վերաբերում եւ բաշխվածությունն ինչպիսին է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ